16 Հոկտեմբերի, Saturday, 2021
KFC

Ոչ մի դեպքում աչքաթող չի անի բանակը /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքագետներից ոմանք մտահոգություն են հայտնում, թե տարվելով ընտրական գործընթացներով՝ նախարարն ուզած-չուզած որոշակիորեն «աչքաթող» կանի բանակը, ու դրանից կտուժի ԶՈՒ-ն:
Անդրադառնալով այս կարծիքներին՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը   Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝ համաձայն չէ այդ տեսակետին, ապա հավելեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ,  բանակի ձայները օգտագործվելու են: Այն փաստը, որ Վիգեն Սարգսյանը հայտնվել է ցուցակի առաջին հորիզոնականում և ոչ թե, ասենք, երրորդ կամ քսաներորդ, կարծում եմ՝ այս երևույթի հետ առանձնապես կապ չունի: Բանակի քվեարկության հարցն, իսկապես, կարևոր է.  այդ խնդիրը միշտ էլ եղել է մեզանում: Չեմ կարծում, որ այդ հարցը այս անգամ լուծվելու է, բայց չեմ էլ կարծում, թե կարող են ինչ-որ էքստրեմալ բաներ լինել», – նշեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ