20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Ես իրեն չէի դասի քաղաքական դասական շրջանում. Մարտիրոսյանը՝ Սեյրան Օհանյանից (տեսանյութ)

«Առանձնապես այդ հարցը չի քննարկվել, որովհետև եթե տիկին Փոստանջյանը լիներ, ինքը շատ հանգիստ կարող էր հավակնել առաջինը լինելու, բայց ինքն ի սկզբանե մերժում էր ամեն ինչ, դրա համար Սեյրան Օհանյանի անձը քննարկելը ճիշտ չէ այն առումով, որ որևէ մեկը եթե ցանկանար առաջինը լինել, այդ անունը քննարկված կլիներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ համար Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ճիշտ է համարում այն, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է գլխավորում իրենց ցուցակը՝ հաշվի առնելով նաև այն, որ Զարուհի Փոստանջյանն էլ էր դրան դեմ, նաև նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը հրապարակեց կուսակցությունը լքելու իր որոշման մասին:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ պետք չէ մոռանալ՝ մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանն ազգային հերոս էր, իշխանության ամբողջ դաշտի ու ընդդիմության ճնշող մեծամասնության կողմից ընդունվում էր, ուներ պրոֆեսիոնալ զինվորականի հետագիծ: «Անկախ նրանից՝ իշխանության մեջ ով է եղել, ինքը բանակի մեջ է եղել:

Ինքն իշխանության մեջ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել, ես իրեն չէի դասի քաղաքական դասական շրջանում, դասական ռազմական գործիչ է, ով տեսնում է, որ բանակի անվտանգության հետ կապված խնդիր կա»: «Ժառանգության» փոխնախագահն ընդգծեց՝ ոչ ոք անսխալական չէ, Սեյրան Օհանյանն էլ է սխալներ արել, նախ այն, որ իշխանության մեջ է եղել, արդեն սխալ է. «Ես իրեն չեմ սրբացնում, բայց կա համեմատության, նժարների խնդիր, նրա մոտ դրականը որքան է, բացասականը որքան է, լավ է, որ բարեփոխիչը կառավարման փորձ է ունենում»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ