24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն եղել է տապալված կառավարության սպասարկուն . Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել երկու հազար տասնմեկ թվականի բյուջեի կատարողականը: Ամենայն հավանականությամբ այսօր այն կդրվի քվեարկության:

“Տիգրան Սարգսյանը ոչ թե վերլուծության  է ենթարկել երկրում առկա սոցիալ տնտեսական վիճակը, այլ փորձել է վիրտուալ հաջողությունների ինչ-որ շարան թվարկել”,-այսօր ԱԺ ամբիոնից երկու հազար տասնեմկ թվականին բյուփեի կատարողականի քննարկմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը :

Ըստ նրա, ներկայացված հաշվետվության  հեղինակները նման բժշկի, որոնք հետազոտելով շաչունակական արյունահոսության մեջ գտնվող հիվանդին, արձանագրում են հետեւյալ դրական տեղաշարժերը` հիվանդի եղունգները աճում են նորմալ, գլխին ոջիլ չկա, ցավող ատամ չունի: Փաշինյանի խոսքով, այս տվյալները գուցե եւ ճիշտ են, բայց չեն արտացոլում հիվանդի օբյեկտիվ վիճակը, իսկ որ ՀՀ տնտեսույթւոնը հիվանդ է, պատգամավորի խոսքով, չի կասկածում ոչ ոք:

“Տասնմեկ թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը կարդալիս եւս մեկ անգամ համոզվում ես, որ այս կառավարությունը, գործող կառավարությունը ոչնչով չի կարող օգնել հիվանդին ”,-հայտարարեց Փաշինյանը:

Նա որպես օրինակ նշեց Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին ՀՀ կառավարության հայտարարությունը, որը այդպես էլ չսկսվեց:

ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ համաձայն է ԲՀԿ պատգամավորների կողմից  այս ամբիոնից արված հայտարարության հետ, թե  այս կառավարությունը տապալված կառավարություն է, Փաշինյանի խոսքով, կառավարությունը ոչ թե տապալվել է վերջին երեք -չորս ամիսներին, այլ հինգ տարի շարունակ եւ ԲՀԿ-ն եղել այդ տապալված կառավարության սպասարկուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ