24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պայքարը գործող նախագահի եւ օլիգարխի միջեւ էր

Սա նոր քաղաքական պայքար էր, քանի որ մղվում էր կառավարող ուժերի եւ մասնավոր հարստության միջեւ, այլ կերպ ասած պայքարը գործող նախագահի եւ հարուստ օլիգարխի միջեւ էր նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:

Քաղաքագետը առանձանացրեց մի կարեւոր փաստ` այն, որ “Վրացական երազանք”-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին հաջողվեց համախմբել եւ ֆինանսավորել 6 ընդդիմադիր կուսակությունների` Սաակաշվիլիի դեմ պայքարում, սակայն այդ կուսակցությունների մեջ կան լիբերալներ, ազգայնականներ, որոնք միմյանց հետ եւս հակասությունների մեջ են: Այդ հակասություննները, բանախոսի կարծիքով, կշարունակվեն նաեւ հետագայում:

Ըստ քաղաքագետի` ընդդիմության հաղթանակին մեծապես նպաստեց սեպտեմբերի 19-ին հրապարակված տեսանյութը, որը մերկացրեց վրացական բանտերում իրականում տիրող իրավիճակը, ինչն էլ թուլացրեց կառավարող ուժերին:

Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Վրաստանի ընտրություններն անշուշտ ազդեցություն կունենան Հայաստանի վրա: Նրա համոզմամբ` մենք պետք է ակնկալենք, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված լինի Ռուսաստանի ուղղությամբ, ինչը բարենպաստ է նաեւ Հայաստանի համար:

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանն ավելի մեծ ինստիտուցիոնալ կայունություն ունի, քան նրա հարեւանները: “Վրաստանը հաջողություն գրանցեց իշխանության փոխանցման հարցում, իսկ Ադրբեջանը դեռեւս հետ է մնում եւ այն պարզապես սպառնալիք  է տարածաշրջանի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ