25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկել է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը

2017 թ. հունվարի 12-ից 18-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 13-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 19 երկրի 57 թիմ, ընդհանուր` 400 մասնակից: Օլիմպիադային Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է 16 աշակերտ, որոնցից 12-ն արժանացել են 4 արծաթե, 8 բրոնզե մեդալների: Հայաստանի թիմը ղեկավարել են Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը և «Քվանտ» վարժարանի ինֆորմատիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը:

«Մատեմատիկա» առարկայից արծաթե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Միքայել Մկրտչյանը, Սերգեյ Ներսիսյանը և Գագիկ Մաղաքյանը, «Ֆիզիկա» առարկայից` «Քվանտ» վարժարանի աշակերտ Միքայել Եղիազարյանը: «Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սաներ Անդրանիկ Մովսիսյանը,  Վահե Կարագուլյանը, Նարեկ Մկրտումյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանը, «Ֆիզիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Դավիթ Գևորգյանը և Խաչատուր Նազարյանը, «Ինֆորմատիկա» առարկայից`  Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Խաժակ Գալստյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Համլետ Միքաելյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ