16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ես ակտիվորեն պետք է մասնակցեմ ընտրություններին»

«Բնականաբար, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և լինելով ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ինչ օգուտներ է քաղում Դաշնակցությունն իր գործունեությունից և արդյո՞ք իր գործունեությունից ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է ավելի շատ քվե ակնկալել:

Ըստ նրա՝ բնական է, որ իրենց ընտրողների մի զգալի մասի ձայները պայմանավորված են այն կուսակցության պատասխանատուի աշխատանքով և այն անձով, որի վարքագիծը կապված է կուսակցության վարքագծի հետ: «Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրողները տեսնեն, որ այն, ինչ հայտարարվում է Դաշնակցության կողմից, չի մնում թղթի վրա»,-հավելեց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ