27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեւոն Արոնյանը դարձավ 30 տարեկան

Այսօր միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է: Արոնյանը ծնվել է 1982-ի հոկտեմբերի 6-ին, Երևանում։ Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում` իր քույր Լիլիթից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը:

Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ: 1994-ին ՀունգարիայիՍեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն:

Այդ առաջնությունում նա իրենից հետ թողեց ապագա բարձրակարգ գրոսմայստերներ Էթիեն Բաքրոյին (Ֆրանսիա), Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալիեխոյին (Իսպանիա) և Ալեքսանդր Գրիշչուկին(Ռուսաստան): Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետիկոչում: 1995-ին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: Այսպես սկսվեցին ու շարունակվեցին շախմատիստի հաջողությունները:

1996-ին դարձավ միջազգային վարպետ: 1997-ին Արոնյանը նվաճեց “Կասպարովի գավաթը”: 1999-ին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը  Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն: 2000-ից միջազգային գրոսմայստեր է:

2002-ին Հնդկաստանում նա նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը: 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի,  ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն,2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն:

2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի “Ամբեր” ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է:

Henaran.am-ը շնորհավորում է Լևոն Արոնյանին` նրան մաղթելով նորանոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ