25 Հոկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

Մոուրինյոն` լավ մարզիչ է,Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող. Մեսսի

image_2424

Արգենտինայի հավաքականի և ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է հայր դառնալու մասին լուրերը: Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ Մեսսիի ընկերուհի Անտոնելան երեխա է ունեցել: Սակայն ինչպես ասել է Մեսսին, երեխան դեռ լույս աշխարհ չի եկել: ՛՛Այն տեղեկությունները, որ ես հայր եմ դարձել, ճիշտ չեն: Սակայն ես շնորհակալ եմ այն հազարավոր շնորհավորական հաղորդագրությունների համար, որ ստացել եմ: Բոլորիդ գրկում եմ՛՛,-նշել է արգենտինացին:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը նաեւ գովեստի խոսքեր է ասել առաջիկա ՛արքայական ակումբի մարզչի ու նրա ֆուտբոլիստ Կրիշտիաանու Ռոնալդուի  մասին:

՛՛Մոուրինյոն` լավ մարզիչ է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն` հիանալի խաղացող: Մենք այն նույն ՛՛Բարսելոնան՛՛ ենք մնացել, ինչպիսի եղել ենք վերջին տարիներին: Մեր խաղաոճը չի փոխվում, որովհետեւ Տիտոն ֆուտբոլը ճիշտ այնպես է հասկանում, ինչպես Պեպը:

Ես ամեն օր աշխատում եմ լավ մարզավիճակում լինելու համար: Սակայն խաղացողների մեջ լավագույնը լինելը իմ համար ամենակարեւորը չէ՛՛,-ամփոփել է Մեսսին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ