29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Իմ ընկերությունները ոչ մի դրամ պարտք չունեն»

c18b8d13-5637-493a-bba6-76a9e8d1e214_cx41_cy7_cw59_w987_r1_s_r1

Ռուսաստանի հայերի միության աշխատանքներն այսօր լրագրողներին ներկայացրեց միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նախ հայտնեց, որ անցնող տարվա ընթացքում կատարել է 27 ծրագիր:  «Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալականա ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարևոր, ապագայի  խնդիրներից մեկը»,-ասաց նա: «Առաջին տիկնոջ` տիկին Ռիտայի խնդրանքով վերջացել են Կույրերի միավորման մշակույթի պալատի աշխատանքները: Չենք վերջացրել Հյուսիսային պողոտան»,-նկատեց Ա. Աբրահամյանը:

Նա նշեց, որ Հայաստանում 100 միլիոնից ավել ներդրում է արել, սակայն կան մի քիչ իրավաբանական ու տնտեսական խնդիրներ, և եթե ինքն իր հումանիտար ծրագրերը չիրականացնի, կհանձնի Հյուսիսային պողոտան: «Այնտեղ 95 տոկոսն ավարտված է, ես կարող եմ վաճառել: Նախագահն է իր աջակցությունը բերել, ինչի համար շնորհակալ եմ»:

Ինչ վերաբերում է իր ընկերությունների սնանկացման լուրերին, ապա նա շեշտեց, որ կան խնդիրներ, բայց ինքը ոչ մեկին պարտք չէ. «Ես երբեք ոչ մեկին պարտք չեմ եղել, բայց կան շատ խոշոր ընկերություններ, որոնք ինձ պարտք են: Այսօր իմ ընկերությունները չունեն մեկ դրամի պարտք»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ