03 Մարտի, Չորեքշաբթի, 2021
KFC

“Տապորին” ազատել են ՉԻ

image_21845

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ում շատերը ճանարում են “Տապոր”, ինչպես նաեւ “Բիզոն” մականուններով։

Թերթը նշում է,  որ սա այն ոստիկաններից է, որը տարիներ շարունակ բացահայտ ապօրինություններ է կատարել քաղաքացիների նկատմամբ, աչքի է ընկել քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ դատարանների մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ կանանց եւ աղջիկների նկատմամբ  բռնություններ գործադրելու ջանասիրությամբ, ինչպես նաեւ 2011թ. օգոստոսի հայստնի դեպքերի ժամանակ ոստիկաններին ապօրինի հրահանգներ տալով:

Թերթը հիշեցնում է, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստներ դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից, ապա տեղափոխվել ոստիկանության Կենտրոն բաժին, ինչից հետո ոչ թե ոստիկաններն էին քրեական պատասխանտվության ենթրակվել, այլ երիտասարդները: Նրանցից Տիգրան Առաքելյանը մինչեւ այժմ գտնվում է կալանավայրում, Սարգիս Գեւորգայնը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը ստորագրությամբ ազատության մեջ են, սակայն դատարանը նրանց եւս ազատազրկմնա է դատապարտել: 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ