19 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Մոուրինյոն ներողություն է խնդրել /վիդեո/

jose
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ մրցափուլում  իր նախկին ակումբից՝ «Չելսից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:
 
«Սովորաբար խաղը սկսվում է 0:0 հաշվից, սակայն այսօր մենք սկսեցինք 0:1-ից: Մենք ունեինք խաղի ծրագիր, բայց արագ գոլ բաց թողեցինք սխալի պատճառով: Այժմ առաջատարներին զիջում ենք 6 միավոր եւ պետք է հաղթենք բոլոր խաղերում:
 
Այս պարտության համար ներողություն եմ խնդրում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից: Վստահ եմ, որ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Պետք է շարունակենք աշխատել:
 
Այս խաղն ինձ համար չէր տարբերվում մյուսներից: Իսկ թե ինչ ասացի Անտոնիո Կոնտեին, դա պատկանում է միայն նրան»,- ասել է մարզիչը:
 
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի մկանային վնասվածքից հետո դարձյալ չէր ընդգրկվել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ