27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կմտածենք, միջոցների մասին կհայտնենք. վարչապետը` թոռնուհու ուսման վարձից (վիդեո)

Ինչպես արդեն նշել ենք, այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը թոռնուհուն ուղեկցեց առաջին դասարան դեպի «Շիրակացի» կրթահամալիր: Հարցին, թե ինչու որոշեց իր թոռնիկին հենց այս դպրոցն ուղարկել, նա ասաց. «Քանի որ իր մայրիկն այս դպրոցում է սովորել, դրա համար որոշեցինք իրեն էլ այս դպրոցը բերել»:

Լրագրողներից մեկի նկատառմանը, թե այս կրթահամալիրի վարձը բավական բարձր է՝ մեկ միլիոնից ավելի, ինչպես է վճարելու, վարչապետը պատասխանեց, որ ընթացքում կմտածեն այդ հարցի շուրջ. «Կվճարենք, կմտածենք միջոցների մասին, կհայտնեք»:

Այնուհետ ելույթով հանդես եկավ համալիրի տնօրենը, ով կոչ արեց աշակերտներին ամուր հենք լինել հայրենիքի համար:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ