03 Ապրիլի, Ուրբաթ, 2020
KFC

Ադամ Սահակյան` ներկա … (ֆոտո, վիդեո)

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից Ադամ Սահակյանի անվամբ այսօր դասարան բացվեց Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: Դասասենյակն ամբողջությամբ պատված է Ադամի լուսանկարներով, նրան նվիրված տողերով, որոնք ասում են, որ հաճախ բացակաները ավելի ներկա են: ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Երիտասարդական Հանրություն և Հիմնադրամ (YSF) կազմակերպության ատենապետուհի Ադրինե Բանդարյանը նշեց, որ բոլոր հայերիս պարտականությունն է ինչ-որ կերպ կերպով անընդահատ նշել ու հիշել մեր զոհված տղաների կատարած գործը: Սա էլ դրան ուղղված ճանապարհներից մեկն է:

Դասարանը վերակառուցվել է  Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի աջակցությամբ: Կազմակերպության նախագահ Գևորգ Մանուկյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմը խոր հետք թողեց բոլորիս սրտերում: ՛՛Իհարկե, կարող էինք ինչ-որ դրամական միջոցով օգնել ընտանիքին, ինչպես շատերը արեցին, բայց մենք ուզում էինք, որ ավելի շարունակական լիներ Ադամի սխրանքը և ընդհանրապես արցախյան պատերազմում զոհված մեր զոհերի հիշատակի համար ավելի մնայուն գործ էինք ուզում անել՛՛:  Նրա խոսքով՝ սրանով չի ավարտվելու այս գործը, դասարանում լինելու են համակարգիչներ, նպատակն է՝ այս դասարանից դուրս գան նորանկախ Հայաստանի արժեհամակարգը հարգող աշակերտներ:

Դասարանի բացմանը ներկա էին ԿԳՆ Լևոն Մկրտչյանը, Ադամի ծնողները, ուսուցիչները, եղբայրը: Նախարարի խոսքով՝ հերոսի անվամբ լսարան ունենալը նախևառաջ դաստիարակություն է: ՛՛Երեխան երբ տեսնում է այս դասարանը, տեսնում է, որ իր կողքին սովորող երիտասարդն է…՛՛:

Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Անտոնյանը լի էր և հպարտությամբ, և տխրությամբ, որ իր որդին այլևս կողքին չէ, բայց ոչ մի պահ չի զղջում տղային հայրենասեր, լիդեր, իսկական հերոս դաստիարակելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:IMG_20160901_092428 IMG_20160901_092109 IMG_20160901_090201 IMG_20160901_090147 IMG_20160901_085700 IMG_20160901_085205 IMG_20160901_085214 IMG_20160901_085224 IMG_20160901_085232 IMG_20160901_085242 IMG_20160901_085131 IMG_20160901_085127 IMG_20160901_085205

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ