02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդան Մինասյանը վտանգավոր է համարում Բուֆոնին եւ Պիռլոյին

‘Տրամադրությունը բարձր է, քանի որ առաջին անգամ ենք խաղում Իտալիայի հետ: Դա մեծ տոն է: Գիտեք, որ կորուստներ կան: Ովքեր կան, կազմ ու պատրաստ են: Արթուր Սարկիսովը թեթև վնասվածք էր ստացել, սակայն նա արդեն ապաքինվել է: Այն 22 խաղացողները, որոնց ցանկանում ենք ընդգրկել հայտացուցակում, արդեն հայտնի են’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Խոսելով Իտալիայի հավաքականի մասին` մարզիչը նշեց, որ ինքը միշտ հետևել է Իտալիայի խաղին: ‘Իտալիան միշտ շատ լավ է պատրաստված տակտիկապես: Ներկայիս Իտալիան առանձնանում է նաև նրանով, որ ստեղծագործ ֆուտբոլ է խաղում’,-ընդգծեց Մինասյանը: Որպես վտանգավոր ֆուտբոլիստներ` նա առանձնացրեց Բուֆոնին ու Պիռլոյին:

‘Ձգտելու ենք հաղթանակի: Ես իմ ֆուտբոլիստներից առաջին հերթին ակնկալում եմ լավ խաղ: Ես գտնում եմ, որ մեր թիմը ներկայումս այն գրավիչ խաղը չի ցուցադրում, ինչը որ կար անցած տարի: Վերջին 2 խաղը մեզ մտածելու շատ բան տվեց: Մեզ մոտ չէր ստացվում հարձակման գծի խաղը, իսկ մեր դարպասին շատ քիչ հարված է եղել:  Ես ակնկալում եմ լավ խաղ: Լավ խաղը հանդիսանում է դրական արդյունքի գրավականը: Իտալիայի դեպքում բացառվում է վատ խաղով լավ արդյունքի հասնելը’,-եզրափակեց Վարդան Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ