26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է սարսափում /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ մայիսի 28-ին  Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանեց  լրագրողների հարցերին։

Ոստիկանապետի խոսքով՝  ոստիկանական համակարգում հնարավոր է կրճատումներ լինեն:

«Կրճատումներ, իհարկե հնարավոր է լինեն, բայց կառավարությունը կապ չունի այդ առումով, քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումներ»:

Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ոստիկանների թիվը, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Դա ոստիկանապետից չի կախված, այլ օրենքից: Այդ օրենքն էլ ընդունել են ժամանակին պատգամավորները, որ էդ հարցը բարձրացնում են»:

Անդրադառնալով հարցին, թե ոստիկանների թիվն այնքան է մեծացել, որ կարելի է խոսել ոստիկանական պետության մասին, Գասպարյանն ասաց «Ոստիկանացված պետության մասին կարող են խոսել մարդիկ, որ սարսափելու տեղ ունեն ոստիկանությունից: Իսկ դուք չեք համարո՞ւմ, որ ոստիկանը առավոտից առավոտ ծառայում է, օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին: Եթե դա ոստիկանական պետություն է, ես այդ ոստիկանական պետության կողմնակիցն եմ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ