26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք բավարարված ենք այդ հայտարարություններով. Շարմազանով /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց՝ նիստի ընթացքում քննարկվել են  ԱԺ քայօրյային, այդ թվում՝ ԸՕ նոր նախագծին վերաբերող հարցեր:

ՀՀԿ խոսնակը հիշեցրեց՝ ԸՕ նախագծի քվեարկությունը  երրորդ ընթերցմամբ  տեղի կունենա  մայիսի 25-ին:

«Եվս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը եւ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրանսգիր եւ մենք տեսանք, որ պառլամենտում իրոք հիմնականում կա կոնսոլիդացի եւ 95 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, եւ երրորդ ընթերցմամբ է ներկայացվել եւ արտահերթի ժամանակ, ամսի 25-ին կքվեարկվի, եւ մենք հույս ունենք, որ եւս այդ կոնսոլիդացիայի պայմաններում  եւ նման ծանրակշիռ ձայներով կընդունվի Ընտրական օրենսգիրքը», – ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովն ընդգծեց՝ ԳՄ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախագահի՝ Վիեննա կատարած այցին:

«Ընդհանուր առմամբ՝ մենք բավարարված ենք այդ հայտարարությամբ: Այնտեղ նշված է ե՛ւ 94 թվականի զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ եւ մոնիտորինգի իրականացման վերաբերյալ, որի մասին խոսել է հայկական կողմը, եւ երրորդը, բնականաբար, խաղաղ կարգավորումն եւ ԵԱՀԿ ներկայացուցչի գրասնեյակի լիազորությունների ընդլայնում», – ասաց  ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովն ընդգծեց՝ Վիեննայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումից հետո նախագահի՝ ինքնաիռում տված  հարցազրույցում  վերջինս անդրադարձել է հանդիպման առանցքային կետերին, ուստի, ԱԺ փոխխոսնակն ասաց՝ այս առումով ավելացնելու բան չունի:
Միայն ցանկացավ հիշեցնել՝ համանախագահների ելույթում արտացոլված էին այն թեզիսները, որոնց մասին հայտարարել էր ՀՀ նախագահը: Շարմազանովն առաջարկեց դրանում համոզվելու համար  ուշադիր  կարդալ հայտարարության տեքստը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ