16 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ուր էլ որ գնաք Նրա աչքերը ձեզ են նայելու

hisus-film1

Միշտ հիշեք, երբ սխալ ու անարդար գործեր կատարեք, երբ Աստծու ճանապարհով չընթանաք, երբ ազնիվ ու մաքուր կյանք չունենաք, Աստծու աչքերը միշտ ձեզ պիտի նայեն ու զգուշացնեն, որ փոխեք ձեր կյանքի ապրելաձևը դեպի բարին ու մաքուրը: Փախուստ չկա, ուր էլ որ գնաք Նրա աչքերը ձեզ են նայելու: Իսկ պատիժը՝ անխուսափելի է:

Այս պատմությունը մի օրինակ է։

Գողերից մեկը տեղի ամայությունից օգտվելով, մտնում է եկեղեցի և սկսում Սուրբ Սեղանի վրայի ոսկյա զարդերը լցնել իր տոպրակի մեջ:

Հանկարծ նրա աչքերը հանդիպում եմ կիսովի բացված Սուրբ Գրքին, որը լուսավորված էր զույգ մոմակալներով:

Հետաքրքրության համար գլուխը ծռում է ու կարդում կարմիրով ընդգծված հետևյալ նախադասությունը.  Աստծու աչքերը քեզ են նայում:

Գլուխը բարձրացնում է ու տեսնում Սուրբ Խորանի վերևում կապույտ ամպերով շրջապատված Հիսուսի բազկատարած պատկերը:

Ահավոր մի ցնցում է ապրում և կարծում է, թե իր ոտքերի տակ եկեղեցին շարժվում է:

Մի անգամ էլ ուշադիր կարդում է գրությունը և տոպրակը թողնելով Սուրբ Սեղանի վրա, արագ փախչում է Եկեղեցուց:

Հովսեփ Հակոբյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ