25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախկին և ներկա նախագահները մտերմացել են.Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լևոն Տեր-Պետրոսյանի բնակարան, և մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանն սկսել են շարունակական շփվել:

Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի է զանգահարում Տեր-Պետրոսյանին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումները քննարկելու նպատկով:

Այս լուրի առնչոթյամբ «Ժողովուրդ»-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից և ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ