08 Օգոստոսի, Saturday, 2020
KFC

«Դուք մոլորության մեջ եք, եթե կարծում եք` զենքը լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, չի կրակի» /վիդեո/

7555

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Այնուհետև  հայ լրագրողները հարց ուղղեցին ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինին` փորձելով հստակեցնել`  եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, գործընկերը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մեր բարեկամը զենք է վաճառում մեր թշնամուն:

Ալեքսանդր Չեկալինինն ընդգծեց` զենք վաճառելուն վերաբերող հարցերը տնտեսական հարցեր են, ոչ թե քաղաքական:
«Ադրբեջանը բացի ռուսական զենքից գնում է նաև իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը  հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառել, հավատացեք` այդ տեղն անմիջապես կզբաղեցնի ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքերը ավելի վտանգավոր ու մահաբեր կլինեն», – ասաց Չեկալինը:

Վերջինս ընդգծեց` հարկավոր է քաղաքական դաշտում քայլեր անել ու հասնել նրան, որ կրակոցներ չլինեն, լինի խաղաղություն:

«Դուք մոլորության մեջ եք, որ եթե կարծում եք` եթե զենքը լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական, այն չի կրակի: Այն կկրակի ավելի մեծ ուժով: Մարդկանց կյանքերը փրկելու, պետական ինքնությունն ապահովելու միակ եղանակը խաղաղ գործընթացի մեջ է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ