19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրատեղամասերում լրագրողների քանակը 15-ից պակաս լինել չի կարող. Արփինե Հովհաննիսյան /վիդեո/

Նոր Ընտրական օրենսգրքով ընտրատեղամասում լրագրողների թվի սահմանափակում, ամենայն հավանականությամբ, չի  նախատեսվի: Յուրաքանչյուր ԶԼՄ կարող է երկու ներկայացուցիչ ունենալ մեկ ընտրատեղամասում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Արդարադատության նախարարը շեշտեց, որ  լրագրողների` ընտրատեղամասնում գտնվելու հարցը քննարկվում է. առաջարկվում են տարբեր լուծումներ: Ըստ այդ լուծումներից մեկի` ԶԼՄ իրավունք ունի ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրել մինչև 50 լրագրող:

«Այն բացառիկ դեպքերում, երբ ուղղակի լրատվամիջոցների և դիտորդների քանակը կգերազանցի որևէ տեղամասում, այս դեպքում կարող է հանձնաժողովի անդամների  երկու երրորդով, իսկ սա նշանակում է` գրեթե բոլոր քաղաքական ուժերի համաձայնությությամբ  կարելի է սահմանափակել  լրագրողների ներկայությունը:
Ամեն դեպքում ` տեղամասնում լրագրողների քանակը 15-ից պակաս լինել չի կարող:  Շատ բացառիկ դեպքեր կլինեն, որ այսպես լինի:  Որևէ այլ սահմանափակում չկա»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և շեշտեց, որ քննարկումները  կշարունակվեն այնքան, մինչը կայացվեն ճիշտ  որոշումներ:

 

Մանրամասները` տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ