20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանաչ լույս են վառում. բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին. Իրատես de facto

Հարգարժան ոստիկանապետ, ՚ «Իրատեսի» նախորդ թիվ 17 համարում տպագրվեց «Ну и семейка» նյութը, որում պատմվում էր այն մասին, որ Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը ապօրինաբար բռնազավթել է քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող լիճը և լճափնյա տարածքները կառուցապատում է անհասկանալի բետոնե շինվածքներով։

Մենք նշել էինք, որ Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Աարգսյանը փորձել է կանխել այս անհանդուրժելի գործողությունը, որն իրականացնում է Մասիսի քաղաքապետի եղբորորդի Կարո Հակոբյանը։ Թերևս մեկ մեջբերում ներկայացնենք նախորդ նյութից. «Սեր նախորդ հրապարակումը ներկայացրել էր խնդիրը, քաղաքապետ Սաշան բռնազավթել է հրապարակում գտնվող լճակի ափերը և լայնածավալ շինարարություն է իրականացնում։

Լճակը Մասիս քաղաքի բնակիչների միակ հանգստի գոտին է, նրանց սփոփանքը ՝ հատկապես կիզիչ ամռան ամիսներին։ Կարո Հակոբյանը մարտի 15-ին վերսկսում է ձմռան ամիսներին ընդհատված աշխատանքը»։ Երբ Օլգա Սարգսյանը փորձում է կանխել Կարո Հակոբյանի լճազավթումը, վերջինս խուլիգանական հայհոյանքներ տեղալով հարձակվում է պատկառելի տարիքի կնոջ վրա։ Հոդվածում նաև նշված էր, որ Օլգա Սարգսյանի ահազանգից հետո Մասիսի ոստիկանությունը դեպքի վայր է հասել մեկ ժամ անց։ Ամեն դեպքում Կարո Հակոբյանի սխրանքը վավերացվել է Մասիս քաղաքի ոստիկանությունում և մարզային դատախազությունում։ Այս ամենից հետո անհասկանալի դիրք է բռնել Մասիսի ոստիկանությունը։

Կարո Հակոբյանի արարքին համապատասխան գնահատական տալու և նրան հասարակությունից մեկուսացնելու փոխարեն, ոստիկանությունը կանաչ լույս է վառել նրա կողմից իրականացվող շինարարական աշխատանքների առջև։ Սա դեռ ամենը չէ։ Մինչ խուլիգանը կառուցապատում է լճափնյա տարածքը, ոստիկանները Օլգա Սարգսյանին են բերման ենթարկում ոստիկանություն, նրան պահում են այնտեղ մի քանի ժամ, ինչը հնարավորություն է ընձեռում Կարո Հակոբյանին անվրդով շարունակելու իր նախաձեռնությունը՝ քաղաքապետ հորեղբոր և համագործակից ոստիկանապետի աչալուրջ հայացքի ներքո։ Ամենևին չի բացառվում, որ Մասիսի ոստիկանությունը գործ հարուցի հենց Օլգա Աարգսյանի դեմ։ Այս ամենը ստիպում է մեզ դիմել Ձեզ և խնդրել, որ գործը գտնվի Ձեր անձնական վարույթի տիրույթում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ