25 Հոկտեմբերի, Կիրակի, 2020
KFC

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորում է ՀՀ նախագահին

image_17139

ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապացությամբ: Ինչպես հաղորդում է  ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը, Քերին իր ուղերձում մասնավորապես ասել է. 

Հարգելի՛ պարոն Նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ վերընտրվելու կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները զարգացրեցին 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված միտումները, եւ ես ուրախ եմ, որ լրատվամիջոցները քարոզարշավի հավասարակշռված լուսաբանում են ապահովել:

Համաձայն եմ նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական եզրակացությունների հետ, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված՝ հիմնարար ազատությունների պահպանմամբ, թեպետ դեռեւս որոշ աշխատանք է մնում կատարելու:

Առաջ շարժվելով Հայաստանը, հուսով եմ, կշարունակի ավելացնել թափանցիկությունը, խրախուսել բազմակարծությունը հիմնական լրատվամիջոցներով եւ քաջալերել քաղաքացիների ակտիվ մասնակցությունը բարեփոխումներին ու կառավարմանը, ինչպես նաեւ լուծել ԵԱՀԿ կողմից բարձրացված մնացյալ խնդիրները:

Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում հուսով եմ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միասին կաշխատեն՝ առաջ մղելու ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, որոնք էական են աճող երկկողմ առեւտրի եւ ներդրումների համար: Ես նաեւ մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային լուծում եւ խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ եւս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը:

Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի՝ ամրապնդելու մեր երկրների միջեւ վաղեմի կապերը եւ պատմական բարեկամությունը”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ