27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է. ահազանգ /վիդեո/

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի  գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  նշեց, որ կրծքագեղձի քաղցկեցը, ցավոք, աստիճանաբար երիտասարդացող հիվանդություն է դառնում, ուստի հորդորեց  գոնե տարին մեկ անգամ հետազոտվել:

‹‹Կանանց միամսյակի առթիվ մեր կենտրոնում գործում էին զեղչեր՝ տասը օրով: Այս տասը օրերի ընթացքում կատարեցինք 1009 կրծքագեղձի հետազոտություն: Հետազոտությունների արդյուները անհանգստացնող էին: Չեմ ուզում սարսափեցնել մեր ազգաբնակչությանը, բայց պետք է հորդերեմ՝ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ:  Այս հիվանդությունը երիտասարդացել է: Ցավալի է, բայց զգում ենք, որ մարդիկ հաճախ խուսափում են դիմել բժշկի նաև ֆինանսական խնդիրների պատճառով կամ ունեն կոմպլեքսներ: Հարկավոր է ձերբազատվել այդ կոմպլեքսներից և անպայման հետազոտվել››:
Henaran.am-ը ասուլիսի ընթացքում հարց ուղղեց՝ փորձելով հստակեցնել՝ որքանո՞վ է ճիշտ այն պնդումը, թե անութափոսերի էպիլիացիան կարող է հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի:

Ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը  նշեց, որ դա դեռևս ապացուցված չէ բժշկության մեջ,  դեռևս ժամանակ է հարկավոր դրա արդյուքը գնահատելու համար, այդուհանդերձ հորդորեց, որ հղի կանայք ու կերակրող մայրերը էպիլիացիայի միջոցով չհեռացնեն անութափոսերի մազերը:

‹‹Հղիության ընթացքում գեղձային հյուսվածքները շատ զգայուն են դառնում ու այդ դեպքում կնոջ օրգանիզմում կարող է զարգանալ մասդիտ՝ բորբոքում››, – բացատրեց մասնագետը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը շեշտեց, որ լրագրողների ու ԶԼՄ-ների դերակատարումը մեծ է այս գործում. հարկավոր է մարդկանց իրազեկել, ցույց տալ, թե որքան կարևոր է այս խնդիրը: Տարեկան ընդամենը մեկ անգամ հետազոտվելով՝ կինը կարող է խուսափել կրծքագեղձի քաղցկեցից, որովհետև հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը:
Խաչանուշ հակոբյանը, քաջալերելով լրագրողներին՝ հայտարարեց, որ կենտրոնը անվճար կհետազոտի լրագրողների կրծքագեղձը, իսկ վերջիններիս հորդորեց մարդկանց իրազեկել՝ ուշադիր լինել սեփական առողջության, կյանքի նկատմամբ, բժշկի դիմելիս կոմպլեքսներ չունենալ, չէ՞ որ առողջությունը մարդու կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ