19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղվան Վարդանյանը նոր պաշտոն ունի

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Նիստում պատգամավորները քննարկել են նաև «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է կառավարությանը տալ ՀՀ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման կարգերի հաստատման, իսկ լիազոր մարմնին՝ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգի սահմանման իրավասությունները: Նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքում տեղ գտած անկատարությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի հետեւանք է հանդիսանում առայսօր պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի ընտրության չափանիշների բացակայությունը:

Հանձնաժողովն օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ