24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը պատրաստ է լսել

«Հայաստանի Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը կմշակվի եւ կընդունվի երկրի քաղաքական ուժերի հետ փոխզիջման գալու արդյունքում»,- այս մասին այսօր՝  մարտի 9-ին հրավիրված  ասուլիսի ժամանակ  նկատեց  ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե  Ընտրական օրենսգրքի նախագիծը ը Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու, Շարմազանովը արձագանքեց` օրենսգրքի նախնական տարբերակը պետք է սկզբում քննարկել մասնագետների հետ։

«Դժգոհության որեւէ առիթ չկա։ Ես՝ որպես Ազգային ժողովի փոխխոսնակ, պաշտոնապես հայտարարում եմ. չի լինելու մի հարց, որը խորհրդարանում չքննարկվի։ Մենք կլսենք ընդդիմության բոլոր առաջարկները, իշխանությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքը։ Ներկայիս նախագծում առաջին հերթին կան խնդիրներ, որոնց մասին ասել են մեր եվրոպացի գործընկերները»,- ընդգծեց  Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ  Ընտրական օրենսգրքի նպատակը հասարակության մեջ վստահության մակարդակը բարձրացնելն է.

«Ես չեմ ասում, որ մենք պետք է ընդունենք բոլոր առաջարկները, սակայն մենք պատրաստ ենք լսել եւ քննարկել ցանկացած ռացիոնալ գաղափար»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ