29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ռեյտինգային, բաց /վիդեո/

big_1401786504_5789991

‹‹Նոր ընտրական օրենսգրքով մենք կունենանք միաժամանակ բաց և փակ համամասնական ընտրական ցուցակներ››, – այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Գագիկ Մինասյանը:

‹‹Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է ներկայացնի իր ցուցակը: Ցուցակում ներառվելու է նվազագույնը ութսուն և առավելագույնը երեք հարյուր թեկնածու: Այս թեկնածուների մի մասը կներառվի տարածքային, ընտրատարածքային ցուցակներում: Ընտրատարածքներում համամասնական ընտրակարգն իրականացվելու է ռեյտինգային, բաց ընտրական համակարգով:

Յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովներում պետք է ունենա նվազագույնը հինգ թեկնածու, իսկ առավելագույնն այնքան, որ  յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն տասը հազար ընտրող: Կարելի է ենթադրել, որ թեկնածուների քանակը միջին թվով կլինի մոտ տասնհինգ››, – ընդգծեց Գագիկ Մինասյանը:

Վերջինս շեշտեց, որ համամասնական ընտրության պարագայում,  ընտրական գործընթացն ի տարբերություն նախորդների՝ լինելու է ընդամենը մեկ քվեաթերթիկ: Ընտրողը կարող է քվեարկել իր նախընտրած կուսակցության և այդ կուսակցությունն այդ ընտրատարածքում ներկայացնող թեկնածուի  օգտին:

Մանրամասները տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ