09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սահմանից Թումո

Երեք ժամ մինչև Դիլիջան ու երեք ժամ Դիլիջանից Վազաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Սարիգյուղ, Բերքաբեր, Բաղանիս, Պառավաքար, Մովսես, Չինարի, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան ու արդեն Ծաղկավան՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Այդ գյուղերի բնակիչներից մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ Թումո Դիլիջանի ուսանողներ են: Նրանք Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի մասնակիցներն են:

Երբ ամիսներ առաջ ծրագիրը սկսվեց, նոր թումոցիները երեսունն էին, իսկ պլանավորվող դասերի տևողությունը՝ երեք ամիս: Պլանները փոխվեցին, ուսանողների քանակը մեծացավ: Ինչու՞: Որովհետև կազմակերպիչների համար պարզ դարձավ այդ երեսուն պատանիների կրած փոփոխությունը: «Նրանք ոչ միայն արդիական հմտություններ են ձեռք բերել, այլև ավելի բաց են դարձել, անկաշկանդ: Ազատորեն են ապագայի պլաններ կազմում, որովհետև գիտեն՝ որտեղ ակտուալ գիտելիքներ ստանալ», – պատմում է Հայրենիքի Դարպասներ ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Արման Հայրապետյանը:

Ամեն շաբաթ օր Դիլիջանի Թումո այցելելով՝ ծրագրի մասնակիցները ծանոթացել են կենտրոնի հիմնական կրթական ոլորտներին, անցել են ինքնուսուցման ինտենսիվ սկզբնական փուլով և հիմա արդեն կողմնորոշվել են իրենց հետաքրքրություններում:

Թումո Դիլիջանի համակարգող Տաթև Մանտոյանը կիսվեց ուսանողների հետ իր անցկացրած զրույցների ու մի քանի հարցումների տպավորություններով՝ «Դե, բոլոր քաղաքների, տարիքի ու սեռի թումոցիների ամենասիրելի ուղղություններից մեկը ռոբոտաշինությունն է, ու այս նախագծի ուսանողներն էլ, իհարկե, այդ թվում են: Բայց բացի դրանից մի հետաքրքիր փաստի հանդիպեցի՝ սահմանամերձցիները հատկապես հետաքրքրված են ֆիլմերի ստեղծմամբ, լուսանկարչությամբ, ու ընդհանրապես՝ մեդիայի ոլորտով: Նրանցից մեկը անգամ վարում է իր գյուղի ֆբ-յան էջը: Կարծում եմ՝ սրա պատճառը իրենց ցանկությունն է աշխարհին պատմել իրենց գյուղերի մասին ու բարելավել այնտեղի վիճակը: Սա շատ ոգեշնչող է, որովհետև ցույց է տալիս, որ հետաքրքրվող, պրպտող լինելուց բացի այս երիտասարդները նաև գիտակից քաղաքացիներ են»:

Վերջերս խմբին միացավ համացանցում «Ծաղկավանի Էյնշտեյն» մականունը ձեռք բերած Բագրատ Պետրոսյանը (http://bit.ly/1QUMBAJ): Իր մասին ռեպորտաժում Բագրատը պատմել էր, որ երազում է Թումո գալ, և դա, իհարկե, անտարբեր չթողեց «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի հեղինակներին: Այս ամիս ծրագրի մասնակիցները արդեն թումոցի Բագրատի հետ միասին սկսեցին ռոբոտաշինության առաջին մակարդակի դասընթացը:

Սա Թումոյի առաջին նախագիծը չէ, որ կապված է Հայաստանի սահմանամերձ գյուղերի պատանիների համար նորագույն տեխնոլոգիաների ոլորտը բացահայտելուն: Թումոյի ամառային ճամբարը ամեն տարի հյուրընկալում է տասնյակ պատանիների, ովքեր մեկ շաբաթ ապրում են Երևանում, անցնում են Թումոյի հիմնական ուսումնական ծրագիրը կենտրոնացված տարբերակով ու ընկերանում տարբեր երկրներից Թումոյում հավաքված իրենց հասակակիցների հետ: Այս տարի ամառային ճամբարին սպասում ենք ամբողջ աշխարհից, ամբողջ Հայաստանից, սահմանամերձ գյուղերից բազմաթիվ պատանիների, ի դեպ, Բագրատին նույնպես:

b734ebdb-5975-491b-bfc8-fe13a4e61e70

b4d8b595-e226-4c9b-a8c9-e1658cf2ec75

630ead5a-8b10-4a5d-af61-8f9a90de0975

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ