26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի համար ենք թռնում կրակի վրայով

5 տաղավար տոներից մեկի՝ Սուրբ Ծննդի ու Աստվածահայտնության տոնից ուղիղ 40 օր հետո, Հայ առաքելական եկեղեցին նշում է տյառնընդառաջը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, տրնդեզը: Հնում կրակն իր շուրջ համախմբում էր բոլորին, բայց առաջին պտույտի իրավունքը հարսնացու աղջիկներինն էր, որոնք երգում ու գովաբանում էին Մարիամ Աստվածածնին: Այժմ տոնի ժողովրդական մասը փոքրինչ փոփոխության է ենթարկվել: Տյառընդառաջը ոչ միայն հարսնացուների, այլեվ նորապսակների տոնն է:

Եկեղեցին տոնն այլ կերպ է կարեւորում: Տյառնընդառաջի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է մատուցվում: Սրան հաջորդում է Անդաստանի արարողությունը, երբ օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցում նաեվ մոմի օրհնություն է կատարվում:

Կանթեղի կրակով եկեղեցիների բակերում վառվող խարույկներն ինքնանպատակ չեն, դրանք խորհրդանշում են Քրիստոսի լույսը : Տրնդեզի խարույկը վառելու ընթացքում կրակի շուրջը հավաքվածներին բաժանվում են տոնական կերակրատեսակներ: Այս տոնի ամեն մի մանրուքն իր նշանակությունն ու բացատրությունն ունի: Առաջ կրակի ծուխը օգնել է նույնիսկ կողմնորոշվել. բերքառատ տարի է սպասվում, թե  ոչ:

Իսկ տրնդեզի մոխիրը հնում համարվել է սրբազան: Ավանդույթներից մեկի համաձայն էլ հարսների բարեհաջող ծննդաբերության համար այն լցրել են ջրի մեջ եվ խմել:

Շատերի համար պարզապես զվարճանք թվացող խարույկի վրայից թռնելու այս սովորույթը եվս իր բացատրությունն ունի: Պարզվում է, որ կրակի վրայով թռել են արու զավակ ունենալու համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ