20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թող մեր մեղքերին թողություն լինի

«Մխիթարեցե՛ք, մխիթարեցե՛ք իմ ժողովրդին, – ասում է Աստված, -դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեցեք եւ մխիթարեցե՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները։

Բոլոր ձորերը պիտի լցվեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը, եւ ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տե՛րը խօսեց»։  Մի ձայն ասում է՝ կանչի՛ր։ Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ։ «Իմացի՛ր, ամեն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում,որովհետեւ նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հաւիտյան»։

Բ Օրենք 6:4-7:10

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ