26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատական սխալներ, որ սպանում են /վիդեո/

Մայքլ Օ Բրայենը 11 տարի է անցկացրել բանտում իրական հանցագործի փոխարեն: Անազատության մեջ գտնվելով եւ ուսումնասիրելով Բրիտանիայի իրավական համակարգը հասկացել է, որ պետք է պայքարել դատական սխալների դեմ: Այդ դժվարին գործում նրան օգնել են լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք նոր ապացույցներ են գտել նրան արդարացնելու համար: Օ Բրայենը քաջածանոթ է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործին եւ համոզված է, որ այստեղ շատ անճշտություններ կան:

Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել է մահապատժի համակուրսեցուն սպանելու մեղադրանքով, սակայն նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Ցավոք Մհեր Ենոքյանը միակը չէ, որ սխալ քննության հետեւանքով հայտնվել է ճաղերի հետեւում: Այս թեման ավելի մանրամասն քննարկվեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակում եւ «Անմեղության հայկական ծրագիր»հկ կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, որին հրավիրված էին նաեւ բրիտանացի մասնագետներ: Նրանցից մեկը Մայքլ Նոթթոնն է, որը Բրիսթոլի համալսարանում հիմնադրել է ՙԱնմեղության ցանցը՚, օգնելով բազմաթիվ անմեղ դատապարտյալների, որ տարիներ անց արդարացվեն:

Ավետիք Իշխանյանը փաստում է որ 2003 թվականին, երբ Հայաստանում վերացվեց մահապատիժը, երկրի նախագահը ներում շնորհեց 42 մահվան դատապարտվածներին, եւ մահապատիժը վերածվեց ցմահ ազատազրկման: Ըստ իրավապաշտպանի նախկին քրեական օրենսգիրքը սահմանում էր, որ մահապատժի դատապարտված անձը ներում ստանալուց հետո ազատազրկվում էր 15 կամ 20 տարով, այս դեպքում արդյոք իրավական կազուս չի ներում շնորհելուց հետո այդ անձանց դատապարտել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայաստանում այժմ կա 104 ցմահ դատապարտված:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ