26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է ընդդիմության թեկնածուն /վիդեո/

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փաստանջյանը Մարդու իրավունքի պաշտպանի ընտրության հարցում ունի իր դիտարկումները: Պատգամավորը կասկածում է, որ, ի վերջո, ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի հանրապետական թեկնածուն: Նա գտնում է , որ վերջին փուլում առնվազն երկու թեկնածուների անուններ պետք է շոշոփվեն, որպեսզի մրցակցություն ծավալվի: Այս մասին հայտնեց Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, թե շոշափվում է նաև ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը. արդյոք կա հավանականություն, որ վերջինս հաստատվի այդ պաշտոնում, Զարուհի Փոստանջյանը արձագանքեց.

« Ես այս պահին չեմ կարող պատասխան տրամադրել` ընդդիմությունը թեկնածու կունենա, թե չի ունենա: Բայց այնուամենայնիվ պետք է որ ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին, որը կլինի իրական այլընտրանք »: Լրագրողի հարցին, թե այդ թեկնածուն կլինի Զարուհի Փոստանջյանը, թե Թևան Պողոսյանը` Փոստանջյանը արձագանքեց.

« Ժառանգությունը կներկայացնի իր թեկնածուին: Կխնդրեի շրջանառությունից հանել Թևան Պողոսյանի անունը, քանի որ նա «Ժառանգություն» կուսակցությունից չէ և կապ չունի կուսակցության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ