26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին անգամ եմ լսում. ՀՀԿ պատգամավորը զարմացավ /վիդեո/

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում »,-այսօր ԱԺ-ում իր էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերի հետ կապված հարցին այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Ես ընդամենը եղել եմ էթիկայի հանձնաժողովի անդամ, այսօր ստացվում է, որ այս կազմով վերջին նիստն է կայացել էթիկայի հանձնաժողովի: Ըստ կանոնակարգի, խմբակցությունները նոր անդամներ են առաջադրելու: Ես տեղյակ չեմ: Առաջին հերթին համապատասխան խմբակցությունները կորոշեն իրենց կազմերը, հետո, ինչպես կարգն է, հանձնաժողովի նախագահը կլինի Հանրապետական, որովհետեւ հերթը Հանրապետական կուսակցության խմբակցության է: Միգուցե, ես հանձնաժողովի կազմում էլ չլինեմ: Առաջադրման մասին խոսք չի եղել, ինձ որեւէ մեկը բան չի ասել»,-ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ