29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ

23

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձեւով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նա ընդգծել է, որ հարկավոր է համատեղ պայքար մղել հանուն քրիստոնյաների ցեղասպանության դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ:

Յանիս Ամանատիդիսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունված հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է անցյալ տարվա ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նշանակության կարեւորությունը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման հարցում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:

ԱԺ փոխնախագահը Յանիս Ամանատիդիսի հետ զրույցում անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ:

Հունաստանի փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ