24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արփինե Հովհաննիսյանը` ԴԱՀԿ պետի բիզնեսի մասին /վիդեո/

Նորանշանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի առաջին մասշտաբային ասուլիսը համընկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կենսագրության ո՞ր փուլում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը սկսել զբաղվել բիզնեսով.

«Ես արդարադատության նախարարության պաշտոնյաների կենսագրությամբ չեմ հետաքրքրվում: Կարող եք այդ հարցն ուղղել անձամբ նրան և հետևել նրա հայտարարագրերին: Ես կարող եմ արձանագրել միայն, որ որպես ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոյանը շատ լավ կատարում է իր առաջադրանքը»,-ընդգծեց նախարարը:

Ինչո՞ւ ԴԱՀԿ ղեկավարը ասուլիսներ չի տալիս և չի հանդիպում լրագրողների հետ հարցրին, նախարարն արձագանքեց. «Ես տեղյակ եմ, որ նա ամփոփիչ ասուլիսներ տալիս է, իսկ թե առանձին ինչո՞ւ չի հանդիպում լրագրողների հետ, կարող եք ճշտել նրա մամլո ծառայությունից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ