18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուրը հավեսով տղա էր. մանրամասներ «Գուդվինի» գրասենյակի սպանությունից/վիդեո/

Երեւանում այսօր հերթական սպանությունն է տեղի ունեցել: Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Henaran.am-ի թղթակիցը փորձել է դեպքի վայրում մանրամասներ պարզել: Ոստիկանության աշխատակիցը մեր թղթակցին տեղեկացրել է, որ սպանվածը 28 ամյա Արթուր Նազարյանն է,  «Գուդվին» բուքմեյքերական ընկերության աշխատակիցը:

Դեպքի վայրում իրավապահներն են աշխատում, առայժմ կասկածյալներ, սպանության վարկածներ չկան: Տարածքում տեսախցիկներ չեն եղել:

Քիչ առաջ ոստիկանությունից հայտնեցին, որ քննչական խումբը դեպքի վայրում է: Իսկ քննչական կոմիտեից նշեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 175-րդ (ավազակություն) հոդվածների հատկանիշներով, այն քննվում է Շենգավիթի քննչականում:

Հարևան խանութի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ սպանվածը  «շատ հավեսով» տղա էր ու բուքմեյքերական գրասենյակում աշխատում էր արդեն 2 ամիս:

«Գալիս ասում էր՝ մորքուր ջան, լավաշի մեջ երշիկ փաթաթի ուտեմ, միշտ պարտաճանաչ վճարում էր»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ