26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր «դավեր» են նյութվում /վիդեո/

«Նոր մտահոգիչ միտումներ կան Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով, ըստ որի՝ փորձ է արվում կիրառել կեղտոտ տեխնոլոգիա և ստիպել մեղադրյալներից մեկին կեղծ ցուցմունք տալ»,-այսօր հայտարարեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: Ալումյանի փոխանցմամբ ՝ Արա Բուդաղյանի դեմ նոր «դավեր» են նյութվում.

«Վերջին ժամանակաշրջանում նկատել ենք մեզ համար մտահոգիչ միտում: Մեզ հասած տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փորձում է անօրինական ճանապարահով ապացույցներ ձեռք բերել Արա Բուդաղյանի դեմ: Ես հիմքեր ունեմ ասելու, որ այս պահին նման տեխնոլոգիա է պահվում, մեղադրյալներից մեկին հարկադրել ու հարկադրում են իրականությանը չհամապատասխանող ցուցմունք տալ Բուդաղյանի դեմ, որի դիմաց խոստացել են ազատ արձակել նրան, ըստ ամենայնի՝ դատաբժշկական փորձաքննությամբ կհաստատեն, որ այդ անձը առողջական վիճակից ելնելով՝ իրավունք չունի մնալ կալանքի տակ: Իհարկե, հետո կրկին Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ