20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հիմա էլ դրանք են ուզում նստեն ու փող աշխատե՞ն»

«Ամոթ է լինել աղքատ` հարուստ պետության մեջ, և անբարոյական է լինել հարուստ` աղքատ պետության մեջ»,-Կոնֆուցիոսին է մեջբերում հումորի վարպետ, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, ով անգամ քաղաքականության մեջ հումորի մի կտոր է շաղախում:

Ասում է` ամենալուրջ բանի մեջ էլ հումոր կա, իսկ նրանք, որ հումորից զուրկ են` սպանում են ու ոչնչացնում. ասենք` Իսլամական պետությունը անհումոր խմբավորում է, որ մորթում է մարդկանց, ոչնչացնում քաղաքակրթություններ: Կյանքում մի անգամ է ընտրության մասնակցել, այն էլ` չի ընտրել. առաջին և վերջին անգամ. ասում է` մայմուն չեմ, որ մասնակցեմ էդ կրկեսին, որտեղ ամեն ինչ նախապես որոշված է: Իշխանություններին չի հավատում, ինչպես հավատա, երբ աշխարհում բենզինի գները նվազում են, մեզ մոտ` բարձրանում, երբ տրանսպորտի գինը 100 էր, բայց ուզում էին բարձրացնել 150 …

«Էս ընդդիմություն կոչվածները ինձ վստահություն չեն ներշնչում … գիտեմ` հիմա էլ դրանք են ուզում նստեն ու փող աշխատե՞ն: Ես հանրահավաքների չեմ մասնակցել դեռ 88-ից` չէի սիրում ամբոխ: Որտեղ շատ մարդ կա, ես այնտեղ չկամ»: Իսկ եթե Րաֆֆին պատռի քվեաթերթիկը, խոստացել է: Է թող պատռի, ո՞ւմ է վախեցնում` «ինքնագործունեության թատրոն»: «Մեր երկիրը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած հիմա` պաշպանության խնդիր ունենք լուծելու, սոցիալական բեռի տակ էս ժողովուրդը էլ չգիտի` ինչ անի» :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ