18 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Ձեր երիտասարդական ավյունն ու սերը փոխադարձե՛ք միմյանց

????????????????????????????????????

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորել է երիտասարդներին.

«Սիրասո՛ւն զավակունք մեր Առաքելական Մայր Եկեղեցու,
Այս կյանքի թարմությունն ու առաջմղիչ ուժը դուք եք: Դուք եք կենսատու էներգիայի աղբյուրը, ավանդությունների նորակերտ կրողը, նորի տեսլականը: Բայց նաև ներկա եք, կաք՝ զարդարուն խոհեմությամբ, պատվիրանասիրությամբ և գործելու վճռականությամբ՝ ընդելուզված ժառանգականության վրա և միտված ապագային: Ձեր երիտասարդական ավյունն ու սերը փոխադարձե՛ք միմյանց, այն աստվածային է: Այդ սիրո շաղախով ամրացրե՛ք կյանքը, և շնորհների պսակն ու ոսկյա մանյակը, որ երջանկության խորհուրդն ունեն, կզարդարեն ձեր գլուխն ու պարանոցը: Երիտասարդությունը հանձնառություն է, ընծայաբերման պարտք՝ Հայրենիքի և ազգի առջև: Ձեր ուժը, ձեր անսպառ եռանդն առաքելաջանք նվիրումով ծառայեցրե՛ք մեկմեկու, հարստացրե՛ք Աստծո կենաց խոսքով:

Թող Աստված օրհնի ձեզ, սիրելինե՛ր, որ օրեցօր բազմապատկվեն ձեր երիտասարդական շնորհները, որպեսզի սիրո կենսատու ուժերով վերակերտեք ինքներդ ձեզ՝ ավյուն հաղորդելով գեղեցիկ ավանդություններին՝ դարձնելով այն հոգեկերտումի մշտանորոգ ազդակ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ