24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հենց այդ պահին երկնքում ինքնաթիռ հայտնվեց և ինձ ազատեց մահից. մեծերը` Աստծո մասին

«Հինգ անգամ մահվան սպառնալիքի տակ եմ եղել բռնակալների ձեռքում, վեց տարի բանտարկված եմ եղել, իսկ քառասուն տարի ենթարկվել տնային կալանքի՝ վտարման մեջ կամ մշտական հսկողության տակ: Այս ամենը դժվար թե կարողանայի տանել, եթե չլիներ ներքին ուժերի աղբյուր հավատը:

Ես ապրել և ապրում եմ այն համոզվածությամբ, որ Աստված միշտ ինձ հետ է: Այդ համոզվածությունը ես ձեռք բերեցի իմ անձնական փորձով: 1973-ի օգոստոսին, երբ վտարման մեջ էի, Ճապոնիայում Հարավային Կորեայի զինվորական կառավարության հետախուզության գործակալներն առևանգեցին ինձ ուղղակի հյուրանոցի համարից և տարան մտցրին ափամերձ տարածքում գտնվող նավի մեջ: Կապեցին ձեռքերս, ոտքերս, անթափանց ժապավենով՝ նաև աչքերս, և խցկոց մտցրին բերանս: Եվ երբ արդեն պատրաստ էին ինձ ծովը նետելու, իմ առջև կանգնեց Ինքը՝ Հիսուս Քրիստոսը: Ես դեպի Նրա ոտքերը հակվեցի և աղաչեցի, որպեսզի փրկի ինձ: Եվ հենց այդ պահին երկնքում ինքնաթիռ հայտնվեց և ինձ ազատեց մահից: Սա կարող է հասկանալ միայն նա, ով մահվան շեմին է եղել: Ես հավատում եմ, որ Աստվա՛ծ ինձ փրկեց»:

ՉԺՈՒՆ Կիմ Դե – (1924-2009), Հարավային Կորեայի նախագահ (1997-2003): Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2000)՝ «Հյուսիսային և Հարավային Կորեաների վերամիավորման, Հարավային Կորեայում և Արևելյան Ասիայում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման ասպարեզում կատարած տքնաջան աշխատանքի համար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ