20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նայում է հարևանի մեքենային ու գնում ավելի լավն առնում

Մարդը նայում է հարևանի մեքենային ու գնում ավելի լավն առնում, բայց դրանից էլ իր սիրտը չի հանգստանում, քանի որ լավից լավն էլ կա: Հիմա էլ աչքը էն մյուսի վրա է: Իսկ մեկ ուրիշն էլ, որ էլի մեքենա չունի, տեսնում է փողոցով անցնող մի կաղ մարդու ու փառք տալիս Աստծուն որ ինքը երկու ոտք ունի: Կաղն էլ նայում է սայլակով անցնող մի մարդու, որի երկու ովքերն էլ կտրված են, ու էլի փառք տալիս Աստծուն՝ ասելով.  «Ես գոնե մի ոտք ունեմ, իսկ նա երկուսն էլ չունի»:

Ներքև նայենք, ժողովուրդ ջան: Պարզվում է, վեր բարձրանալու ճանապարհը դեպի ներքև խոնարհվելու մեջ է: «Նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհվի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։ (Ղկ 14:11)

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ