19 Մայիսի, Հինգշաբթի, 2022
KFC

Եկամուտներն ու ծախսերն անհամատեղելի են. Ժողովուրդ

Web2

«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը նախորդ տարվա ընթացքում, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, 51 հազար դոլար արժեքով գնել է մեկ բնակարան և 8 հազար դոլարով՝ «Toyota Yaris 1.4» մակնիշի ավտոմեքենա։ Անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ, 31 հազար դոլար և 19 հազար Եվրո։

Մինչդեռ դատավորի ամսական աշխատավարձը կազմում Է 410 հազար դրամ։ Ի դեպ, Լիզա Գրիգորյանը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Է նշանակվել 2013 թվականին։ 40-ամյա դատավորը 2013-ին ներկա պաշտոնում նշանակվելիս հայտարարագրել Է մեկ բնակարան, մեկ «Volkswagen Passat 1.8T» մակնիշի ավտոմեքենա, 10 մլն դրամ, 82 հազար դոլար և 23 հազար եվրո։ Կարելի Է կարծել, որ նա մինչև դատավոր դառնալը եղել Է գործարար, բայց մի օր Էլ քնից արթնացել և որշել Է դառնալ դատավոր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ