25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Քոչարյանն է կանգնած իրանց մեջքին. աղմկոտ միջադեպ /վիդեո/

«Հանուն օրենքի» նախաձեռնությունը այսօր՝ հոկտեմբերի 16-ին իրազեկող ակցիա էր հրավիրել Կառավարության շենքի դիմաց: Մինչ ակցիայի մեկնարկը մի կին մոտենալով հավաքված երիտասարդներին սկսեց մեղադրանքներ ներկայացնել: Կինը  ռուսերեն լեզվով մեղադրանքներ էր հնչեցնում: Նա նշում էր, որ հրավիրված ակցիան հովանավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից , որն էլ կանգնած է եղել ԲՀԿ-ի հետևում:

«Դու հայ ես, ասա,  ո՞վ ես, ինչո՞ւ մեր հետ մեր երկրի պաշտոնական լեզվով չես խոսում»,-ասաց բանավեճի մեջ ներգրաված երիտասարդը:

«Լավ եմ, անում՝ ո՞ւրա Ռոբերտ Ահարոնյանը, ես ամեն բան գիտեմ, սա փոքր երկիր ա ու ամեն բան իմանալը հեշտ»,-ասաց կինը:

Ավելի ուշ Henaran.am-ը զրուցեց տիկնոջ հետ, ով նշեց, որ ինքը ակտիվորեն հետևում է քաղաքական զարգացումներին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համակիրն է ու մասնակցում է «Ազատամարտիկների դաշինքի» հրավիրած քննարկումներին:

Նատալյա Ջանոյանը նկատեց, որ իրեն հատկապես տարօրինակ է թվացել, երբ «Հանուն օրենքի» նախաձեռնության համակարգող Արման Ղուկասյանի էջի վրա շարունակաբար տեսել է Իրինա Քոչարյանին գովաբանող նյութեր:

Արման Ղուկասյանն էլ պարզաբանելով ստեղծված իրավիճակը մասնավորապես ասաց.«Ես չգիտեմ, ով ինչում է մեզ մեղադրել: Եթե կան ապացույցներ, ուրեմն թող ներկայացնեն: Մենք կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի հետ: Քաղաքացիական նախաձեռնություն է մերը , ու ոչ մեկի կողմից չի ֆինանսավորվում: Ինչ վերաբերվում է Իրինա Քոչարյանին, ապա ասեմ, որ ես «50 ցենտ»-ին էլ եմ շատ սիրում: Նրա հոլովակներն էլ եմ դնում իմ էջին: Ինձ դուր է եկել Իրինա Քոչարյանի հարցազրույցը և ես դա դրել եմ իմ էջին, որ ընկերներս էլ կարդան»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ