02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հարց է՝ ՀԱԿ քաղաքական ուժը իրականում գոյություն ունի, թե ոչ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն անհրաժեշտություն չի գտնում արձագանքել ՀԱԿ-ի այն հայտարարությանը, որով առաջարկվում է հետաձգել Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Երբ իրենց հրավիրում ենք, չեն գալիս քննարկման, ասում են, թե գործ չունեն բովանդակային քննարկումների հետ, դեմ են, հետո գալիս են բովանդակային քննարկումներին: Իրենց գործը մինչև ժամը մեկը մի բան է, մեկից մինչև երեքը՝ մեկ այլ բան: Ի՞նչ պարտադիր է իրենց ամեն առաջարկ լսենք: Իրենք անում եմ առաջարկ, Վարդան Պողոսյանը ընդունում է այն, ՀԱԿ-ն էլ հետո հակադարձում է՝ բա, չընդունեինք մեր առաջարկը: Այս է խնդիրը»,-պարզաբանեց Շարմազանովը: Վերջինս նաև նշեց, որ դեռևս հարց է, թե ՀԱԿ քաղաքական ուժը իրականում գոյություն ունի, թե ոչ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր առաջարկը հիմնավորել էր նրանով, որ Հայաստանը գտնվում է պատերազմի շեմին:

ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ իշխանությունը պարտավոր չէ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի բոլոր առաջարկներն ընդունել: Նա հիշեցրեց, որ 1994 թվականից մինչև հիմա զինադադար է, հաշտության պայմանագիր կնքված չէ, ապա հարց տվեց, թե այս պայմաններում ՀԱԿ-ը կարո՞ղ է երաշխավորել, որ վաղը կամ հետագայում կրակոցներ չեն լինելու:

«Հանրաքվեն օրակարգային հարցերից մեկն է, մեզ համար կան շատ ավելի կարևոր օրակարգային հարցեր, որոնց մեջ թիվ մեկը մեր հասարակության, քաղաքացիների, ինչու չէ նաև Արցախի հայրանակիցների անվտանգության խնդիրն է»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ