24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անշահախնդրության մասին…

Սուրբ Հայրերն ասում էին, որ մարդը պետք է հիշի իր մահը, դժոխքի չարչարանքները, Ահեղ Դատաստանի օրը, որպեսզի հոգևորապես զգոն և արթուն լինի իր կյանքի ընթացքում: Սակայն Պողոս առաքյալն ասում է, որ պետք է փափուկ կերակուր տանք նոր դարձած քրիստոնյաներին, ինչպես փոքրիկ երեխաներին կաթ ենք տալիս և ոչ այլ ուտելիք (Ա Կորնթ. 3.2): Եվ մեռնելու, Դատաստանի օրվանից վախենալու հիշեցումը, որով և չարչարանքներից խուսափելու ու երանության հասնելու փափագը միայն այն քրիստոնյաների համար են, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի կատարելություն: Առավել կատարյալ դառնալով` քրիստոնյաները պետք է հասկանան, որ պարտավոր են ապրելու առանց հոգևոր իմաստով շահ փնտրելու այստեղ կամ հանդերձյալում, այլ պետք է ապրել հավատքով, որովհետև դա ապրելու միակ ճիշտ ճանապարհն է, և ինպես Պողոս առաքյալն է ասում, մենք առաջին հերթին պետք է ամեն ինչ անենք Աստծո փառքի համար (Ա Կորնթ. 10.31):

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ