04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ոչ»-ի անվստահ շարքերը /Ֆոտո/

«Չե´ք անցկացնի» նախաձեռնությունն Ազատության հրապարկից մեկնարկեց իր հրավիրած հանրահավաք-երթը: Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը տեղեկացրեց, որ իրենց երթը և Ազգային Ժողովի դիմաց նախատեսված պիկետն արտոնված է Երևանի քաղաքապետարանի կողմից, և քանի որ նախաձեռնության անդամները համոզված են, որ Ազգային ժողովում ավելի նվազ պատգամավորներ կասեն «ոչ»  սահմանադրական բարեփոխումներին,  կշարունակեն իրենց պայքարը:

Ակտիվիստը բոլորին առաջարկեց  միանալ «ոչ»-ի պայքարին և շարժվել դեպի Ազգային Ժողով:

Երթին հետեւող Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթի մասնակիցները դեռևս չեն կարողանում շրջանցել ոստիկաններին և նրանց համոզել, որ երթն արտոնված է: Մասնակիցները դեռևս բանակցում են ոստիկանների հետ: Մեր թղթակիցը փոխանցում է, որ երթին սպասվածից քիչ` մի քանի տասնյակ մարդ է մասնակցում:

0201

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ