07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Խոզի մսի փոխարեն՝ հաց ու պանիր. մասսայական թունավորումների պատճառը. /վիդեո/

big_e52ffcd4d

«Քաղցր նրբերշիկից, քաղցր երշիկից հնարավոր չէ թունավորվել, կարող եմ ասել, որ քաղցրից երբեք մարդ չի թունավորվի»,- այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ՝ անդրադառնալով Արարատի մարզի Բերքաբեր և Բաղրամյան գյուղերի դպրոցներում թունավորման դեպքերին։

«Դեռ պատճառները հստակ չեն կարող ասվել: Մեզ հայտնի է, որ  դպրոցի երեխաները նրբերշիկ էին կերել, որը ախտորոշվել էր սուր թունավորման պատկերով։ Հետևություն պետք է անեն նրանք, ովքեր պատրաստում են այդ սննդամթերքը, որպեսզի նման բան չկրկնվի»։

Ասոյանի խպոսքով՝ Շիրակի և Արագածոտնի մարզերում թունավորման հիմնական պատճառը ջուրն է եղել․ «Այնտեղ մենք գործ ունենք ջրատարների մաշվածության հետ։ Դրանց պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Մեզնից ինչ հասնում է՝ անում ենք, փորձում ենք մարդկանց վիճակը բարելավել»։

Այս տարի թունավորման դեպքերն աննախադեպ են․ «Վնասակար սովորություններից ամռանը կարելի է զերծ մնալ: Խոզի մսի փոխարեն հաց ու պանիր ուտել, արաղի փոխարեն՝ թան խմել»,-հավելեց գլխավոր համաճարակաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ