16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի ցանկանում վերարտադրվել

«Մենք մշտապես կողմ ենք եղել կառավարման առաջարկվող մոդելին, ժողովրդավարությանը, իշխանության բալանսավորմանը, բայց դեմ ենք եղել անարդյունավետ կառավարում իրականացնող իշխանությունների համար վերարտադրության հնարավորություն ստեղծելուն»,- այս մասին այսօր ԱԺ-ում ընթացող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նպատակին:
Ուրիխանյանը նիստին զեկուցող նշանակված սահամանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարցրեց՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը կապված չէ՞ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ:
Վարդան Պողոսյանը պնդեց, որ վերարտադրության թեզը չունի անհրաժեշտ հիմնավորում:
Սահմանադրական հանձնաժողովի անդամը հիշեցրեց` ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխութոյւնների հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ հստակ հայտարարել է` չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին. «Եթե նման հայտարարություն չլիներ, ապա կարելի էր մտավախություն ունենալ»,- պատասխանեց Վարդան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ