27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահը կստորագրի եւ հայտարարություն կանի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրամանագիրը մոտ օրերս կստորագրի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախագահը նաեւ  հայտարարություն է անելու:

Նախնական տեղեկություններով,  Սերժ Սարգսյանը կասի, որ պետք է քաղաքական կուսակցությունները հնարավորինս քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ընտրացուցակներում:

Այսպիսով` Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարը կբացի խաղաքարտերը` ակնարկելով, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք հագեցած կլինեն քաղաքական կերպարներով, ավելի մեծ հնարավորություն ունեն` խորհրդարանում հայտնվելու անհրաժեշտ ձայների շեմը հաղթահարելու համար:

” Եւ պատահական չէ, որ արդեն տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ-ի ընտրացուցակում կլինեն, օրինակ, “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, “Սահմանադրական իրավունք” միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ այլոք”,-ենթադրում է “Ժողովուրդը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ