26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանապետը նախկին ԲՀԿ-ականին նոր պաշտոն է տվել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանության լրատվության բաժնից,  ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արարատի բաժանմունքի պետ է նշանակվել  Արարատի նախկին փոխքաղաքապետ եւ նախկին ԲՀԿ-ական Կարեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ նա օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից, անդամակցել ՀՀԿ-ին: Նրա հետ միաժամանակ, ըստ մամուլի հրապարակումների,  մոտ 400  մարդ լքել է ԲՀԿ-ն: Սակայն Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել էր` նշելով, որ ԲՀԿ-ից արտահոսք չկա:

Մեր ունեցած տեղեկություններով, Արարատի նախկին ոստիկանապետ Գագիկ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Վայքի բաժնի պետի տեղակալ: Սա վերջինիս համար, պաշտոնի բարձրացում է, որովհետեւ բաժանմունքից` բաժին է գնացել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ