18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լոռեցի երիտասարդը Գինեսի ռեկորդ է սահմանելու /վիդեո/

Ռուբիկ Միքայելյան

Ծննդով ալավերդցի 21-ամյա  Ռուբիկ Միքայելյանը հունվարի 28-ին,  “Գրանդ սպորտ” դահլիճում Գինեսի ռեկորդ է սահմանելու: Ռուբիկը պետք է  մեջքին պառկած ձեռքերը առաջ պարզած բարձրանալով` դեպի առաջ արտակորում անի: Այլ կերպ ասաց “փորի պրեսս”՝  6500 հատից ավելի:

“Մինչեւ բանակ գնալս 4010 հատ էի անում, բանակում դա հասցրի 6500-ի, հիմա վաղը պիտի գերազանցեմ այդ ռեկորդը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուբիկը:

Նա Երեւանի ֆիզիկական  կուլտուրայի  ինստիտուտի շրջանավարտ է, եւ այժմ ծառայում է բանակում:

Հայ զինծառայողը իր ռեկորդը նվիրում է բանակի հիմնադրման 20 ամյակին: Իհարկե, տոնի առթիվ Ռուբիկը շնորհավորում եւ շնորհակալություն է հայտնում իր աջակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բոլոր իր հրամանատարներին,  Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին ,  Հայաստանի հանրապետական կուսակցությանը,  “Գրանդ սպորտ”-ի տնօրեն Միքայել Վարդանյանին, “Հայինկասացիայի” տնօրեն Լյուդվիգ  Սարգսյանին:

“Բնական է , պիտի ասեմ` առաջ Հայաստան եւ ես էլ իմ ռեկորդով նպաստեմ Հայաստանի առաջընթացին”,-Henaran.am-ին ասաց Ռուբիկը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ